Դավիթ Լոքյանը դեռ նախարարություն չունի

loq«Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, պարզվում է՝ նստելու տեղ ու «նախարարություն» դեռ չունի։ Վերջինիս նախարարությունը դեռ ձևավորված չէ, և նախարարը «հպարտ միայնության» մեջ նստած է իր աշխատասենյակում։ «Ժամանակավոր նստում եմ նախկին տարածքային կառավարման նախարարության շենքում»,– հոգոց հանելով՝ ասաց նա։ Մեն-մենակ։ «Չէ, Էներգետիկան տակն Է»։ էհ, պարոն Լոքյան, հետն Էլ ի՞նչ պատասխանատվություն են դրել Ձեր ուսերին, բա կարողանալու եք չունեցած նախարարությամբ հարկավոր տոկոսներ ապահովել ընտրություններում։ Մենակ պահանջեն, չԷ՞։ «Ժամանակից շուտ պետք չէ կարծիքներ ձևավորել, ժամանակից շուտ պետք չէ ես ինչ-որ խոստումներ կամ այդպիսի հարցերի պատասխան տամ, ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կընկնեն իրենց տեղը, ամեն ինչ լավ կլինի»,– անորոշ ասաց պարոն Լոքյանը։ Ի դեպ, մենք պարզեցինք, որ առաջիկայում տարածքային կառավարման նախարարությունը «կտարհանվի» և Արմեն Աշոտյանի լքած կառավարության երրորդ մասնաշենքի 6-րդ հարկում կհանգրվանի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 60 անգամ
 


Այս թեմայով