Դավիթ Բաբայանը մեկնաբանում է վիրավորների մասին լուրերը

Հունիսի 16-ին արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի խախտման գործողություն կատարելու հետևանքով երեք զոհից բացի վիրավորներ չկան:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Բոլոր այդ տվյալները, որոնք չեն հրապարակվում պաշտպանության նախարարության կողմից, չեն համապատասխանում իրականությանը: Եթե մեր Պաշտպանության նախարարությունը նման տվյալներ չի տալիս, ուրեմն չկա: Հենց զոհեր եղան սահմանին, ՊԲ-ի կողմից հրապարակվեցին և թաքցնելու ոչինչ չունենք: Եթե չի հրապարակվել տեղեկություն, որ երեք զոհից բացի նաև վիրավորներ կան, ուրեմն չի համապատասխանում իրականությանը և չպետք է ենթարկենք շահարկման»,- ասաց նա։
Դավիթ Բաբայանի խոսքով ՝ հասկանալի է, որ շահարկողների մի մասն անկեղծ ցանկանում է իմանալ, թե իրականում վիրավորներ կան, թե ոչ, բայց կան նաև ուժեր, որոնց հատուկ են անուղղակի կերպով նպաստում են ադրբեջանական լրատվահոսքին: «Բայց, մենք վաղուց պետք է այդ իմունային համակարգը ձեռք բերեինք: Մենք գիտենք, որ ոչինչ չի թաքցվում»,–ասաց նա:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

 


Այս թեմայով