Դավիթ Անանյանը հարաժարական չի տա` ՊԵԿ-ից հերքում են

Այսօր տեղեկություն էր տարածվել  այն մասին, որ  ՊԵկ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական կտա և վարչապետ Փաշինյանը մտադիր է նոր նախագահ նշանակել ոչ թե համակարգից ինչ-որ մեկին, ով կաշկանդված կլինի տարբեր ազդեցություններով ու պարտավորություններով, այլ ՊՆ համակարգից: Իսկ թե ով է լինելու ՊԵԿ նոր ղեկավարը՝  հայտնի կլինի առաջիկա օրերին:

Politik.am-ի հետ զրույցում ՊԵԿ-ի  հասարակայնության և տեղեկատվության բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը հերքեց տեղեկությունը` ասելով  այս կարգի լուրերին մեկնաբանություն չի տալիս, քանի որ ասելիք չկա.

« Տարածված տեղեկությանը զուգահեռ գրում են, որ վարչապետ Փաշինյանը շատ գոհ է Դավիթ Անանյանի աշխատանքից: Նման տեղեկություններ տարածլու աշխատանքը պարբերաբար կատարվում է: Մենք դա չենք կարող մեկնաբանել, քանի որ դրա կարիքը չկա և նման բան գոյություն չունի»:

 

Այս թեմայով