Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է Սեյրան Օհանյանի քենու դին

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ դի կա։

Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ մահացածը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 45-ամյա Լուիզա Խաչատրյանն էր, ով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրն է, ով մասնագիտությամբ բժշկուհի էր և աշխատում էր հանրապետությունում հայտնի ծննդատներից մեկում։

Այս թեմայով