Դավաճանություն. Ովքե՞ր և ու՞մ հրամանով են պատերազմից առաջ տարել հայկական հենակետերի զենքերը

բանակԱզատամարտիկ Արայիկ Հովհաննիսյանը («Դուշման Արո») տեղեկություններ ունի, որ ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ հենակետերից նախապես լրացուցիչ փամփուշտներն ու զենքերը հավաքել են: Այս մասին ազատամարտիկը ասել է «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում:

«Որովհետեւ, ըստ 2011 թվականի Կազանի պայմանագրի՝ այդ տարածքները հանձնելու պայմանավորվածություն է եղել: Իրենք քաջատեղյակ են եղել, որ հարձակում է տեղի ունենալու, իսկ եթե պնդում են, որ չեն իմացել, այլ թշնամին նախահարձակ է եղել, ապա ինչու երբ տեսանյութը դիտում ենք (նկատի ունի Անդրիաս Ղուկասյանի տարածած տեսանյութը.խմբ) ապրիլի մեկի գիշերվա հարձակման տեսագրությունը, պարզ ձայներն էլ են լսվում, թե մեր տղաներն ասում են՝ ապեր կապնվի, ասա չենք կարող պահել, շատ են գալիս, տաբիկով կապ են տալիս, բայց ոչ մեկ չի պատասխանում» ,-ասել է ազատամարտիկը:

Իսկապես ուշագրավ հայտարարություն է և եթե այն համապատասխանում է իրականությանը, ապա պետք է լինեն անձիք ովքեր պետք է ձերբակալվեն և հանրությանը ներկայացնեն, թե հանուն ինչի՞ և ու՞մ հրամանով են նման քայլի դիմել:

Իրավապահ մարմինները առանց հապաղելու պետք է զբաղվեն այս հարցով: Հակառակ դեպքում իրենք իրենց անգործությամբ իսկապես կհաստատեն տարածվող տեղեկությունները: Եթե կան նման դավաճաններ մեր պետության ղեկին, ապա նրանք պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն: Չի կարող պատերազմող պետությունը իրեն նման շռայլություն թույլ տալ:

Դիտվել է 6,016 անգամ
 


Այս թեմայով