Դավաճանություն հանուն զենքի

11023971_795603260517905_7017328007753257371_nԱրդեն երկու տարի է ինչ Իրաքի եզդիաբնակ  Շանգալի մարզը  գտնվում է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալների վերահսկողության ներքո:  Իսլամականներին հաջողվեց մարզը գրավել մի քանի ժամվա ընթացքում: Այս հանգամանքը ստիպում է առաջ քաշել   շատ հարցեր, որոնք քննարկելը կարծես արդիական չէ, քանի որ եթե հնչեն հարցերը և նրանց պատասխանները` կստացվի, որ եզդիների ցեղասպանության և Շանգալի եզդիաթափման մեջ մեղավոր են ոչ միայն իսլամիստ ահաբեկիչները, այլև այլ շրջանակներ ևս:

Ի՞նչ իրավիճակ էր տիրում Շանգալում մինչ 2014 թվականի օգոստոսի 3-ը, երբ Շանգալ մտան իսլամականները և ի՞նչ տեղի ունեցավ հետո, երբ եկան իսլամակնները: Ահա այս հարերի պատասխանները շատ ու շատ մութ անկյուններ կլուսավորեն:

Եզդիաբնակ Շանգալը 2003 թվականից, երբ Իրաք ներխուժեցին ԱՄՆ զորքերը դարձել էր իրական կռվախնձոր Իրաքի կենտրոնական իշխանությունների և քրդական ինքնավարության միջև: Քրդերը  շեշտում էին, որ եզդիները դրանք նույն քրդերն են և հետևաբար Շանգալը ևս պետք է մտնի քրդական ինքնավարության կազմ, իսկ Իրաքի կենտրոնական իշխանությունները հակադարձում էին, որ Շանգալի եզդիները իրենց չեն գիտակցում, որպես քրդեր և պետք է մնան Բաղդադի ենթակայության տակ, առավել ևս որ Շանգալը ցամաքային սահամն չունի քրդական ինքնավարության հետ և այդ մարզի համար ավելի հեշտ կլինի կապված լինել Մոսուլի հետ: Բաղդադի և Էրբիլի այս հակադրությունը պետք է լուծեր հանրքավեն, որը պետք է իրականացվեր Շանգալում: Հանրաքվեն պետք է անցկացվեր 2007 թվականին, սակայն դրանից  փոքր ինչ վաղ Շանգալում տեղի ունեցավ մեծ ահաբեկչություն, որին զոհ գնացին ավելի  քան 1000 եզդիներ և ահաբեկչության վտանգի մեծացման հետևանքով հանրքավեն հետաձգվեց:

Որոշ ժամանակ անց քրդական ինքնավարության զինված ուժերը առանց Բաղդադի թույլտվության ներխուժեցին Շանգալ և հայտարարեցին, որ մարզի և մասնավորապես եզդիների անվտանգությունը կապահովեն իրենք՝ քրդերը: Այս ներխուժմամբ քրդերը նաև կասեցրին եզդիական ինքնապաշտպանական ուժերի ձևավորումը, որ նախատեսում էին ստեղծել եզդիները, որպեզի ապահովեն Շանգալի անվտանգութունը: Շանգալում տեղակայվեցին ավելի քան 12 հազար փեշմարգաներ, որոնք անմիջապես ենթարկվում էին քրդական ինքնավարության ղեկավար Մասուրդ Բարզանիին:

2014 թվականին Իսլամական պետությունը մի շարք պարտություններ կրելով Սիրիայում իր բջիջները ակտիվացրեց Իրաքում: Նույն թվականի մայիս ամսին Իրաքի Ռաբիա քաղաքում սպանվեցին 4 եզդիներ, որից հետո քաղաքում բնակվող 8000 եզդիներ ստիպված եղան լքել իրենց բնակավայրը: Այս հարձակումը հստակ ազդակ էր, որ Շանգալի ուղղությամբ ևս նախապատրաստվում է հարձակում: Եզդիներն իսկապես սկսեցին անհանգստանալ և բարձրաձայն խոսել այդ վտանգների մասին: Եզդիների անհանգստությանը ի պատասխան քրդական ինքնավարության ղեկավարները հայտարարում էին, որ եզդիները  անհանգստանալու պատճառ չունեն, քանի որ քրդական փեշմարգան թույլ չի տա որևէ ահաբեկչի խաթարել Շանգալի խաղաղությունը: Սակայն Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հարձակումից մեկ օր առաջ քրդական ինքնավարության զինված ուժերը մեկ մարդու նման հեռացան  Շանգալից ՝ իրենց հետ տանելով զենք զինամթերք:

Շատերի համար հարց է առաջանում, իսկ ինչու՞ քրդական ինքնավարությունը այդպես վավեց, ինչու՞ թողեց Շանգալը: Այս հարցերի պատասխանը մեկն է և այն կարելի է գտնել միջազգային մամուլի էջերում: Քրդական ինքնավարության զինված ուժերի փախուստից հետո Շանգալում ստեղծվեց անմարդկային իրավիճակ և բնական էր, որ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց: Քրդերը սկսեցին աշխարհով մեկ հայտարարել, որ Շանգալում սպանում են իրենց եղբայրներին, սակայն մոռանում էին նշել նաև, որ այդ եղբայրներին օրերս իրենք թողել էին առանց զենքի և պաշտպանության: Քրդական ինքնավարությունը դիմեց արևմտյան բոլոր երկրներին օգնության կանչով:  Բարզանին անձամբ գերտերություններցի զենք էր խնդրում Շանգալը «պաշտպանելու» համար:

Եվ ահա քրդական բանակի փախուստից հետո եզդիներին պաշտպանելու պատրվակով առաջին անագամ քրդական ինքնավարությունը զենքի ուղիղ մատակարարումներ ունեցավ արևմտյան երկրներից: 2014 թվականի օգոստոսի 11-ին ԱՄՆ առաջին անագամ քրդական ինքնավարությանը զենքի ուղիղ մատակարարում կատարեց, այն ինչ, մինչ այդ զենքը տրամադրվում էր  Իրաքի կենտրոնական իշխանություններին և Բաղդադն ինքն էր որոշում, թե երբ և որքան զենք պետք է հատկացնի քրդերին: Եզդիների ցեղասպանությունցի հետո քրդերին զենքի ուղիղ մատակարարումներ սկսեցին իրականացնել ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան:

Բացի այս հանգամանքից քրդերը Շանգալը եզդիաթափելու ևս մեկ պատճառ ունեին՝ դա առաջիկա հանրաքվեն էր: Մենք արդեն նշել էինք, որ մեկ անգամ հանրաքվեն հետաձգվել էր ահաբեկչության պատճառով: Քրդերը իսկապես անհանգստանալու պատճառ ունեին, քանի որ այս անգամ, ըստ իրաքյան մամուլի Շանգալի եզդիները տրամադրված էին նոր կարգավիճակի ձեռքբերման և ինքնավարության հաստատման: Ի դեպ եզդիական ինքնավարությանը դեմ չէին նաև Իրաքի կենտրոնական իշխանությունները:

Ահա սրանք այն կարևոր հանգամանքներն էին, որոնց համար քրդական ինքնավարության զինված ուժերը լքեցին Շանգալը և մասնակից դարձավ եզիդների ցեղասպանությանը:

Բորիս Մուրազի/ «Սինջար» եզդիների ազգային միավորում

Դիտվել է 324 անգամ
 


Այս թեմայով