Դավադրություն Սերժ Սարգսյանի դեմ

սերժիկՎերջին շրջանի զարգացումները ՀՀԿ-ի ներսում ստիպում են կարծել, որ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը որոշել է ազատվել հին և հանրության համար ոչ միանշանակ ընկալելի գործիչներից: Այս պահին ՀՀԿ-ից նեղացած են` Գագիկ Բեգլարյանը, ով զրկվեց Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնից,  պատգամավոր Մհեր Սեդրակյանը, որի տուն օրերս դիմակավորված ոստիկաններ էին ներխուժել և «մասկի շոու» բեմադրել, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով պաշտոնանկ արվեց իր ցանկությանն հակառակ:

Այս գործիչները, այն հիմնական դեմքերն են, որ անգամ իրենց կյանքի գնով պատրաստ էին ՀՀԿ-ի համար ձայներ ապահովել, իսկ հիմա դարձել են կուսակցության համար անպետք գործիչներ: Politik.am-ի տեղեկություններով, այս գործիչները դավադրություն են պլանավորում Սերժ Սարգսյանի դեմ: Նրանք փորձելու են անել ամեն ինչ, որպեսզի առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն առավելագույնս պարտություն կրի:

Մնում է տեսնել, թե որքան վճռական է տրամադրված ՀՀԿ-ական հին գվարդիան: Վստահ կարելի է ասել, որ նրանք հասկանում են նաև այն վտանգները, որոնք կառաջանան, երբ դեմ դուրս գան Սերժ Սարգսյանին:

 


Այս թեմայով