«Դավադիտ եղած» Ղալումյանը

Vardan-Ghalumyan_1«Երբ մարդիկ ներկայացում են իրենց ինքնակենսագրությունը (ռզյումեն)՝ աշխատանքի ընդունվելու համար, նրանք, եթե դա լուրջ պաշտոն է, ընդգրկում են հատուկ բաժին՝ շփվելու հմտություններ (communication skills):

Ինչի՞ համար են դրանք պետք, եթե աշխատանքն այսպես թե այնպես առնչվում է մարդկանց, ապա դու պետք է կարողանաս շփման եզրեր գտնել այդ մարդկանց հետ՝ քո պարտականոնւթյունները կատարելու համար:

Պաշտոնյաների ու պատգմավորների համար այդ բաժնի հատուկ ենթաբաժինը պետք է կազմի լրատվամիջոցի հետ շփվելու մշակույթը:

Թե չէ՝ կստացվի Իջևանի գործող քաղաքապետ և վերընտրված Վարդան Ղալումյանի՝ 1in.am-ին տված հարցազրույցը, որը հասարակությանը, այդ թվում՝ իր ընտրողների արհամարելու վառ օրինակ է:

Քաղաքապետի պաշտոն ունեցող և այդ պաշտոնին հավակնող մարդը պետք է որ իմանա, որ նա իրավունք չունի լրագրողի հարցին՝ «քե՞զ ինչ» տղայական-բակային «ռազբորկայի» մակարդակով՝ այն բառապաշարով, որն, ըստ երևույթին, ընդունված է այդ գործչի միջավայրում,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ <Առավոտ> թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 147 անգամ
 


Այս թեմայով