Դասադուլավորները հացադուլ են հայտարարել

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողներն արդեն 6-րդ օրն է՝ շարունակում են դասադուլը:

Ուսանողներից հինգը, այդ թվում նաև «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը անժամկետ հացադուլ են հայտարարել ԵՊՀ Ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում։

«Դուռը չենք բացելու, սկզբունքայնորեն որոշել ենք, որ դուռը չի բացվելու՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ, ամեն ինչ կարող է տեղի ունենալ», — փակված լսարանից լրագրողներին ասաց Դավիթ Պետրոսյանը։

Նա ընդգծեց՝ եթե նույնիսկ իրենց հայտարարած հացադուլին միացողներ էլ լինեն, միևնույն է, դուռը չեն բացելու։

 


Այս թեմայով