Դաշտ գյուղի բնակիչները փակել են Աշտարակ-Էջմիածին միջմարզային ճանապարհը

Այսօր Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ծնողները փակել են Աշտարակ-Էջմիածին միջպետական ավտոճանապարհը: Ցուցարարները Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանից պահանջում են պարզաբենլ, թե ինչու՞ է հեռացրել  Դաշտի միջնակարգ դպրոցի տնօրերին: Անահիտ Բախշյանն էլ քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում դիմել էր Արմավիրի մարզպետին հետևյալ գրառմամբ

Արմավիրի մարզպետ պարոն Մաթևոսյան, որքան հնարավոր է պատկերացնել ինձ ուղղված զանգերից, այս պահին Դաշտ գյուղի դպրոցում տապալված է դասապրոցեսը, պատճառը երեկվա Ձեր հրամանն է, կարծում եմ Դուք անձամբ Ձեր ներկայությամբ և տնօրենին ազատելու Ձեր հիմնավորմամբ պիտի խաղաղեցնեք թե՛ աշակերտներին, թե՛ գյուղի ժողովրդին: Դաշտ գյուղի ժողովուրդը, մանկավարժներն ու ծնողները Ձեզանից պետք է լսեն, թե ինչու եք երեկ ազատել դպրոցի տնօրենին, կարծում եմ ճիշտ եք արել, բայց անհրաժեշտ է հասարակության առաջ այդ որոշումը հիմնավորել: Ինձ զանգել են թե՛ դպրոցի մանկավարժները, ովքեր ողջունում են Ձեր որոշումը, թե՛ ծնող, ով չի ողջունում, բայց երևույթների մասին էր այդ ծնողը պատմում, որոնք միայն տնօրենի վատ կառավարման մասին էին վկայում: Այդ տնօրենին ես գիտեմ նախորդ ավագ դպրոցից, որին խայտառակ կերպով հանեցին, իսկ մարզպետ Ղահրամանյանը նրան <տեղավորեց> իր ենթակայության դպրոցում: Այլևս նան հանդուրժել չի կարելի, մանկավարժին նվաստացնող տնօրեններին հանդուրժել չի կարելի:
Քայլ արեք դեպի ժողովուրդ, սիրելիս:

Տեսանյութը՝ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից:

ԱՎԵԼԱՑՈՒՄ.

Քիչ առաջ Անահիտ Բախշյանը ևս մեկ հրապարակում արեց.

«Այս հրապարակմանս անմիջապես արձագանքեց Արմավիրի մարզպետ պարոն Մաթևոսյանը, մենք երկար խոսեցինք Դաշտ գյուղի դպրոցում առկա վիճակի մասին, որտեղ տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի 5 տարին լրանալու հետևանքով նա երեկ ազատվել էր աշխատանքից: Մարզպետի լիազորությունն է նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին և այս պահին արդեն մարզպետի հրամանով և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի մակարդակով դպրոցին կներկայացվի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, ով, ըստ մարզպետի, չեզոք մարդ է, մանկավարժ: Կարծում եմ սա վիճակը հանդարտեցնելու տեսակետից ճիշտ լուծումն էր: Հուսանք, որ Դաշտ գյուղի դպրոցում կրքերը կհհանդարտվեն ու դպրոցի դասապրոցեսը կմտնի իր ունի մեջ: Դաշտ գյուղի գյուղապետին և հասրակությանն էլ կոչ եմ անում վե՛րջ տալ կուսակցական խաղերին, դպրոցը հեռու պահեք ձեր ինտրիգներից, երեխաների կրթության հաշվին մի՛ կայացեք, բավական է»:

Այս թեմայով