Դաշնակցությունը «անթույլատրելի է համարում նոր արյունահեղությունը»

76D1600C-1690-4C54-B3D2-11DC3250CCAD_cx0_cy16_cw0_w987_r1_s_r1Իշխանությանը մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ՊՊԾ գնդի տարածքի գրավման շուրջ ստեղծված իրադրությունը որակում է «երրորդ հարված» մեր պետականությանը՝ հոկտեմբերի 27-ից և մարտի մեկից հետո:

«Վտանգ կա, որ նորից տարիներ ենք կորցնելու, ինչը հղի է ներքին ու արտաքին կյանքում նոր կորուստներով: Չհասկանալ սա, չդատապարտել կատարվածը, նշանակում է ջուր լցնել մեր թշնամիների ջրաղացին», — հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:

«ՀՅ Դաշնակցությունը ձգտում է իրավիճակի բացառապես խաղաղ հանգուցալուծման, անթույլատրելի է համարում նոր արյունահեղությունը, իրավապահ մարմիններից պահանջում է արհեստավարժություն, պահանջում է հարգել օրինապահ քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը, վճռականորեն դատապարտում է պայքարի ոչ քաղաքական մեթոդներն ու ծայրահեղական մտածողությունը», — ասված է ՀՅԴ հայտարարության մեջ:

Դիտվել է 98 անգամ
 


Այս թեմայով