Home » Real Politik » Դաշնակցական Արթուր Աթայանը՝ Լիսկայի դրածոյի դրածոն. Կոալիցիոն եղբայրության խաթրը

Դաշնակցական Արթուր Աթայանը՝ Լիսկայի դրածոյի դրածոն. Կոալիցիոն եղբայրության խաթրը

surik-xachatryan-600x358Կապանում կրկին թեժ ընտրություններ են սպասվում։ Կապանցիները կրկին անգամ կանգնած են լուրջ ընտրության առաջ։ Մի կողմում տխրահռչակ Լիսկայի՝ Սուրիկ Խաչատրյանի դրածո քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն է, դրան գումարած՝ ողջ իշխանական արքունիքը, Պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարները, ովքեր իրենց պաշտոններից կառչած ու վախեցած՝ Լիսկայի դրածոյի շահերն են սպասարկում։ Բարիկադի մյուս կողմում ազատ կապանցին է, ով ապացուցել է, որ երբեւէ չի ենթարկվել ու չի ենթարկվելու ճնշումների։ Եւ չնայած իրեն «ցար ի բոգ» հռչակած Լիսկայի, Պձնձամոլիբդենային կոմբինատի կամակատար ղեկավարների եւ տարբեր մակարդակի  չինովնիկների ճնշումներին, կապանցին վստահաբար չի ընտրելու ո՜չ մարզի վզին Շվարցի Հրեշի նման նստած Լիսկայի ենթակային, եւ ո՜չ էլ դաշնակցության թեկնածու Արթուր Աթայանին, ով առաջադրվել է իշխանության ծրագրի շրջանակում՝ սպասարկելով  Լիսկայի եւ ՀՀԿ-ի շահերը։ Ի դեպ, Կապանի քաղաքապետի նախորդ ընտրությունների ժամանակ եւս  դաշնակցական Արթուր Աթայանը «թռավ»  ընտրապայքարից՝ ապահովելով Լիսկայի դրածո Աշոտ Հայրապետյանի հաղթանակը։ Կապանցին չի մոռացել, թե ինչպես մեծ-մեծ խոսացող, մաուզերի վրա երդում կերած դաշնակցական թեկնածու Աթայանը Լիսկայի մի փռշտոցից տեղում ինքնաբացարկ հայտարարեց։ Ի դեպ, ըստ հավաստի տեղեկությունների, դաշնակցական թեկնածուի ինքնաբացարկի պատճառը ոչ միայն Լիսկայից ունեցած վախն ու իշխանության պատվերը կատարելն է եղել, այլ, ըստ լուրերի, վերջինս ինքնաբացարկի դիմաց նաեւ դրամական պարգեւ է ստացել։ Թե որքա՞ն՝ դժվար է ասել։ Համենայնդեպս, նկատի ունենալով, որ դաշնակցական ընկերները վերջին տարիներին գնալով նմանվում են «Սեքոնդ հենդ» ապրանքի, դժվար թե Աթայանի գնման գինը բարձր եղած լիներ։

Բնականաբար, Լիսկան եւ Լիսկայի կուսակցության կոալիցիոն գործընկեր դաշնակները հերթական անգամ կխաղարկեին նույն սցենարը՝ Արթուր Աթայան դրածոյով ապահովելով Լիսկայի կամակատար Աշոտ Հայրապետյանի հաղթանակը, եթե նշյալ սցենարի խաղաքարտերը չխառներ երրորդ թեկնածուն՝ Արթուր Մարտիրոսյանը։ Նախկին հրամանատար, ազատամարտիկ, ով քաղաքում իրապես մեծ հեղինակություն ունի։

Իսկ Լիսկայի սցենարը  հերթական անգամ խիստ պրիմիտիվ է. իրենց կոալիցիոն դաշնակից Արթուր Աթայանի միջոցով, ով մեկ անգամ արդեն ապացուցել է իր նվիրվածությունը Լիսկային եւ գործող իշխանություններին, տանել ոչ իշխանական էլեկտորատի ձայները, դրանով իսկ փորձելով վնասել Արթուր Մարտիրոսյանին։ Լիսկան, ով որեւէ ազդեցության լծակ չունի եւ չի կարող ունենալ Արթուր Մարտիրոսյանի վրա, ամեն ինչ անում է՝ դաշնակցական թեկնածուի միջոցով ընդդիմադիր էլեկտորատի ձայները «փախցնելու» համար։

Այդուհանդերձ, կառավարության մեր աղբյուրների վստահեցմամբ, Կապանի եւ Սիսիանի ընտրություններից հետո, հոկտեմբերի 3-ին, Լիսկան, որպես այլեւս անպիտան գործիք, հեռացվելու է մարզպետի պաշտոնից եւ դա գիտեն Լիսկայի մերձավոր շրջապատում։ Ուստի, դժվար թե որեւէ մեկն այնքան կամիկաձե գտնվի, որ հլու-հնազանդ կատարի հեռացող «ցար ի բոգի» հրահանգները։

Ինչեւէ,  Կապանում իրապես թեժ ընտրություններ են սպասվում։

Դիտվել է 2,125 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy