Դաշնակցականները զանգվածաբար լքում են կուսակցությունը

timthumbՀՅԴ Երևանի մարզային կոմիտեի մեր աղբյուրների պնդմամբ՝ վերջին օրերին ՀՅԴ-ի շարքերը լքելու վերաբերյալ բազմաթիվ դիմումներ են ստացվել: Բանն այն է, որ «Դաշնակցության» շարքային անդամները վրդովված են, որ կուսակցության վերնախավը որոշել է իշխանության հետ կոալիցիա կազմել, իսկ նրանք այդ մասին իմանում են մամուլից: Բանն այն է, որ մինչև վերջերս դաշնակցական վերնախավը շարքային անդամներից գաղտնի էր պահում իշխանության հետ հնարավոր համագործակցության հեռահար պլանները, ինչը հակասում է կուսակցության կանոնադրությանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն ապակենտրոն քաղաքական ուժ է, իսկ կարևոր որոշումները կայացվում են ժողովների միջոցով, որտեղ ներկա են գտնվում տարբեր կոմիտեության պատվիրակներ՝ շարքայինների խոսքը վերևներին տեղ հասցնելու համար: Այս դեպքում կուսակցության ներսում նման քննարկումներ չեն եղել, ՀՀԿ-ի հետ «սիրախաղի» որոշումն էլ կայացվել է բացառապես մի քանի հոգու կողմից, ովքեր էլ որոշել են, թե ում պետք է հասնեն կոալիցիոն «քաղցր պտուղները»:

Նկատենք, որ Բյուրոն և ԳՄ-ն գլոբալ առումով այդպես էլ չկարողացան համոզել շարքային կուսակցականներին, թե ինչու են պետք Սահմանադրական փոփոխությունները, իսկ այժմ էլ սպասվում է առավել բարդ աշխատանք. վերնախավը պետք է փորձի համոզել, թե ինչու են գնում իշխանությունների հետ սերտաճման, սակայն դա կլինի միմիայն կոալիցիա կազմելուց հետո:
Մանրամասն՝ past.am 

 


Այս թեմայով