Դանակահարություն Երևանում. 18-ամյա 4 երիտասարդ հոսպիտալացվել է, նրանցից մեկը ճանապարհին մահացել է

Երևանում 21-ամյա կինը խորտկարանում իր ծննդյան խնջույքի ժամանակ դանակահարել է 58-ամյա տղամարդուՔիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 քաղաքացի:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը և նշում, որ վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով և ըստ տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխվել Սարի թաղից:

Վիրավորներից մեկը, ում տվյալները ճշտվում են, ճանապարհին մահացել է (վնասվածքը ստացել է կրծքավանդակի շրջանում, առաջին մակերեսի կտրած-ծակած): Վիրավորներն են` հասակակիցներ, 18-ամյա Ռուբեն Պարգևի Կարապետյանը, Սամվել Արմենի Գասպարյանը և Սերգեյ Հրաչի Օսիպովը: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներն ու մահացածը հիվանդանոց են տեղափոխվել Սարի թաղի թիվ 47 դպրոցի մոտից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Դիտվել է 104 անգամ
 


Այս թեմայով