Դանակահարել են թիկնապահին. պատգամավորը զենք է հանել

գուրգեն«Նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 7-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում դանակահարվել է Աժ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահ Ավետիս Գալստյանը։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ ամեն ինչ սկսվել էր փողոցային մի կռվից, որը նկատելով՝ Աժ պատգամավորն անտարբեր չի անցել, կանգնեցրել է ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել մի երիտասարդի գետնին տապալած ու դաժան ծեծի ենթարկող քառյակին։

 Սակայն ագրեսիվ երիտասարդները, թողնելով իրենց «զոհին», անմիջապես թիրախավորել են պատգամավորին, հայհոյել նրան, որից հետո Արսենյանի օգնականը գործի է դրել բռունցքները։ Ծեծկռտուքի ընթացքում Անդրանիկ Գաբրիելյանը դանակահարել է Ավետիսին, որից հետո պատգամավորը ստիպված է եղել մեքենայից հանել զենքը։ Բարեբախտաբար, բանը կրակոցներին չի հասել, և օգնականին շտապ հիվանդանոց հասցրած Գուրգեն Արսենյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանությանը՝ «խուլիգանական դրսևորումներով աչքի ընկած երիտասարդներին օպերատիվ կերպով վնասազերծելու համար»։ Հավելենք, որ մինչ Մաշտոցի պողոտայի ծեծկռտուքը, նույն երիտասարդները Հանրապետության հրապարակի տարածքում մի անցորդի են ծեծի ենթարկել ու կողոպտել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 162 անգամ
 


Այս թեմայով