ԴԱՀԿ պետի պատգամավոր ընկերը 55 միլիոն դրամով առանձնատուն է գնել

միհրան-ընկերԱռանձնատան արժեքի 61 հազար դոլարն Ստեփանյանը վճարել է իր հայտարարագրած միջոցներից: 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ հանրապետական պատգամավոր Արթուր Ստեփանյանը՝ Չախկալ Արթուր մականունով, նախորդ տարվա 55 մլն դրամ (մոտ 115 հազար դոլար) արժողությամբ առանձնատուն է գնել: Այս գործարքի արդյունքում նրա դրամական միջոցները նվազել են 100 հազար դոլարից հասնելով 39 հազար դոլարի:

Ստացվում է, որ առանձնատան արժեքի 61 հազար դոլարըն ստեփանյանը վճարել է իր հայտարարագրած միջոցներից: Մնացած գումարի աղբյուրի մասին հայտարարագրում ոչինչ չի նշվում:

2014-ին, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքի հրապարակման, մի առանձնատուն էլ գնել է պատգամավորի հայրը՝ Արսեն Ստեփանյանը՝ վճարելով 53,3 մլն դրամ՝ մոտ 112 հազար դոլար:

Արթուր Ստեփանյանը, ինչպես հայտնի է, ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի ամենամտերիմ ընկերներից է: Երբ Մարզահամերգային համալիրը ԴԱՀԿ-ի միջոցով ազատեցին նրա սեփականատերերից՝ Մուրադյան եղբայրներին, շենքի ու տարածքի գնահատման խայտառակ գործարքը կատարել է Ստեփանյանի ընկերությունը: «Բեսթ Ռեալիթի» ՍՊԸ-ն, գրանցված լինելով Երևանում, հիմնադրվել է օֆշորային գոտի հանդիսացող Պանամայում գործող 2 ընկերությունների կողմից՝ «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգի» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթեդի»: Սրանցից երկրորդի ղեկավարը հենց Արթուր Ստեփանյանն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1,235 անգամ
 


Այս թեմայով