ԴԱՀԿ-ն Քաղաքապետարանի հետ բիզնես է անում

ԴԱՀԿ-ՔաղաքապետարանPolitik.am-ի խմբագրություն արդեն մի քանի անգամ ահազանգում են վարորդներ կամ նրանց ազգականները միևնույն խնդրով, այն է, որ վարորդների Կարմիր գծանշանների խախտումների մասին ծանուցումը չեն ստանում ժամանակին ու մի քանի ամիս հետո միայն կամ բանկի հաշվի արգելափակված լինելու ժամանակ է հասկանում ինչումն է հարցը, կամ ստանոմ է արդեն ԴԱՀԿ-ից համապատասխան ծրար՝ բնականաբար խախտման վրա ավելացված տոկոսներով: Վարորդներից ոմանք խնդրով փորձել են դիմել համապատասխան մարմիններին, որտեղից էլ նրանց պատասխանել են, որ խնդիրը փոստի աշխատողներինն է, այլ խոսքով միանգամից գտել են մեղադրելու թույլ օղակ, քանի որ մեր խմբագրություն դիմած վարորդներից մեկը պնդեց, որ քաղաքապետարանից նամակ իրենց փոստային գրասենյակը չի ստացել: Politik.am-ը խնդրի վերաբերյալ դիմեց ԴԱՀԿ-ին, որտեղից պատասխանեցին, որ առաջին նամակի գործառույթը իրենցը չի, այլ քաղաքապետարանի համապատասխան բաժնինը, իսկ քաղաքապետարանի համապատասխան բաժինը, ինչպես քաղաքապետարանի մնացած բաժինների մեծ մասը, բնականաբար զանգերին չի պատասխանում….

 


Այս թեմայով