ԴԱՀԿ-ն արդեն ցեմենտ է վաճառում

mihran_poghosyan-600x400«ՀՀ ԴԱՀԿ ծառայության հայտարարություններում այս օրերին կարելի է հանդիպել ցեմենտի մեծածավալ խմբաքանակների վաճառման հայտարարությունների։ Օրիակ՝ Մ–600 մարկայի ցեմենտը վաճառվում է տոննան 40 հազար դրամով իսկ Մ-400 մարկայի ցեմենտի տոննան 27 հազար դրամ է։ Պատճառն այն է, որ Հայաստանի արդյունաբերության երբեմնի հսկան՝ «Հրազդան-ցեմենտը», այսօր կանգնած է սնանկացման եզրին։

Գործարանի արտադրանքը դատարանի որոշմամբ առգրավվել է և հանվել աճուրդի՝ ձեռնարկության պարտքերը մարելու համար։ Բայց եթե անգամ ողջ ցեմենտը վաճառվի, դրանից ստացված գումարը կբավարարի միայն գործարանի պարտքերի մի չնչին մասը մարելուն։ Ի դեպ, ուշագրավ է նաև այն փաստը, որ չնայած ցեմենտը շուկայականից կրկնակի էժան գնով է վաճառվում, բայց ոչ ոք դեռ չի ցանկանում գնել այն, քանի որ ճգնաժամը խժռել է շինարարության ոլորտը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ <Ժողովուրդ> օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 148 անգամ
 


Այս թեմայով