ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը խոշոր գումար է տանուլ տվել

e27455a76961ba5843915685a2a1f90dՄեր տեղեկություններով՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը խոշոր գումար է տանուլ տվել: Արդարադատության գեներալ-մայոր Պողոսյանը  խոշոր չափերով խաղադրույքներ կատարելու հակումներ ունի: Այս անգամ այդ հակումները նրան ստիպել են մի կլորիկ գումարի խաղադրույք կատարել Եվրոպայի 2016 թվականի առաջնության կիսաեզրափակիչ փուլում իր նախընտրած ֆուտբոլային թիմի վրա, որը, սակայն, պարտվել է:

Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը հրապարակել է Պանամայի օֆշորային գոտում բացահայտված հսկայական քանակությամբ փաստաթղթեր: Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների:

Հրապարակումից հետո ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված օֆշորային հաշիվների հետ:

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 610 անգամ
 


Այս թեմայով