ԴԱՀԿ-ը պետի միլիոնները. 57 միլիոն և Range Rover. ինչ է նա թաքցնում

dolar_27Politik.am հասցրել է ներկայացնել մի շարք պաշտոնյաների կարողություն և որևէ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները միլիոնատերեր են: Հայաստանում ավանդաբար ԴԱՀԿ պետի պաշտոնը զբաղեցնող անձը  իր պատոնավարման ընթացքում մեծ կարողություն է դիզել: Բացառություն չէ նաև ԴԱՀԿ ներկա պետ Միհրան Պողոսյանը:

Պարոն Պողոսյանը, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարգրի ունի 42 150 000 դրամ, 250 000 դոլար, 12 000 եվրո դրամական միջոցներ և
SPORT Supercharged 4.2 ավտոմեքենա: Զարմանալի է, որ մոտ 50 000 դոլար արժողությամբ ավտոմեքենան, ըստ հայտարարգրի ԴԱՀԿ-ը պետը վաճառել է ընդամենը 4000 դոլարով:

Ի դեպ ԴԱՀԿ պետը նաև չի ներկայացրել, թե ինչու չի հայտարարգրել 5 մլն ԱՄՆ դոլար դրամական միջոցը, որի համար նա դատական հայց է ներկայացրել: Ի վերջո որտեղից ԴԱՀԿ պետին այդ միլիոնները և ինչու է թաքցնում այն:

Իսկ ահա ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի կինը հայտարարգրել է 15 000 000 դրամ դրամական միջոց:

 

Դիտվել է 472 անգամ
 


Այս թեմայով