Դադարեցնում ենք բողոքի ակցիաները ի աջակցություն ԵՊՀ ռեկտորի

ԵՊՀ ուսանող, ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը, ով հանդիսանում է նաև ԵՊՀ Տոտալ ռեստարտ նախաձեռնության անդամ , իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առ այն , որ դադարեցնում են բողոքի ակցիանները ընդդեմ ԵՊՀ ղեկավար կազմի՝ ռեկտորի գլխավորությամբ:
Գրառումը՝ ստորև.
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն և ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները:
Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար:
Պատրաստ և ուրախ կլինենք հանդիպել նաև մեր դասախոսներին:

 


Այս թեմայով