Դագաղի վերջին մեխը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ  ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը իսկապես խորհրդանշական է նոր Հայաստանի համար: Նա տասնյակ տարիներ համարվել է Հայաստանում անձեռնմխելի անձանցից մեկը: Նրան ներվել են կատարված բոլոր անօրինական գործողությունները: Մանվել Գրիգորյանը Էջմիածին քաղաքը դարձրել էր իր սեփականությունը և տարիներ շարունակ ահ ու սարսափի մեջ էր պահում քաղաքի բնակիչներին:

ԱԱԾ գործողությամբ մեսիջ  ուղարկվեց նախկին իշխանությունների հետ կապված բոլոր կրիմինալ և օդիոզ դեմքերին, այն մասին, որ նրանք այլևս անպատժելի չեն: Չկա այլևս նախկին մթնոլորտը ու հիմա իրենք ստիպված են լինելու պատասխան տալ իրենց կատարած նախկին և ներկա անօրինականությունների համար:

Մանվել Գրիգորյանի և իր նմանների նկատմամբ ԱԱԾ օրինական գործողությունների էֆեկտը նման է լինելու «դագաղի վերջին մեխի» էֆեկտին, երբ նախկին իշխանությունների համար վերադառնալն արդեն անհնար կլինի:

Այս թեմայով