Գ. Ծառուկյանն ընդունել է «Լիգա սմեխա»-ից հաղթանակով վերադարձած «Մուլտի Արմյանե» թիմին

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն ընդունել է Օդեսայում «Լիգա սմեխա» միջազգային հեղինակավոր փառատոնից հաղթանակով հայրենիք վերադարձած «Մուլտի Արմյանե» թիմին: Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է երիտասարդներին հաղթանակի կապակցությամբ և կարևոր համարել թիմային աշխատանքը, որի շնորհիվ էլ հնարավոր եղավ հասնել մեծ հաջողությունների: Մրցույթին մասնակցող 245 թիմերից ընտրվել է 21-ը, որոնց թվում է նաև «Մուլտի Արմյանե» թիմը: Մոտ 20 օրից Հայաստանը ներկայացնող թիմը կմասնակցի գալա համերգին:

Այս թեմայով