Գևորգ Կոստանյանի հրաժարականի իրական պատճառը

791180Այսօր հայտնի դարձավ, որ  Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել: Տեղեկատվությունը հետագայում հաստատեց նաև անձամբ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականի պատճառն առողջական խնդիրներն են:

Այս տեղեկատվության հրապարակումից հետո տարածվեցին բազմաթիվ լուրեր, այն մասին, որ Գևորգ Կոստանյանը իրականում խնդիրներ ունի իշխանության ներսում և նա հրաժավրել է իր պաշտոնից, որպեսզի չդառնա ուղղակի կատարող անձ, ինչպե իր նախորդները: Իհարկե այս դժվար է հավատել նման տեղեկությունների, քանի որ Գևորգ Կոստանյանը գործող համակարգի հիմնական և ամենավստահելի դեմքերից է և նրա հետ չէր կարող խնդիրներ առաջանալ:

Գլխավոր դատախազի հրաժարականին անդրադարձ էր կատարել նաև ՀՀ նախագահի մամուլի խոսնակը:  «Որքանով ես եմ տեղեկացված, ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականի պատճառն առողջական խնդիրներն են,- այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում  ասել էր  ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականին:

Վլադիմիր Հակոբյանն ասաց, թե, որքանով իրեն է հայտնի, ՀՀ գլխավոր դատախազը հրաժարականի դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով: «Վստահ եմ, որ առողջական խնդիրները լուծելուց հետո պարոն Կոստանյանի կարողությունները կրկին կօգտագործվեն պետական խնդիրները լուծելու նպատակով»,- հայտարարել էր Հակոբյանը:

ՀՀ մամուլի խոսնակի հայտարարությունը միանշանակ փոխում է իրերի դասավորությունը և հաստակ է դարձնում, որ Գևորգ Կոստանյանը` շարունակում է մնալ համակարգի վստահելի դեմքերից մեկը: Ավելին, նա կպաշտոնավարի ցանկացած ժամանակ, երբ կարգավորվեն առողջական խնդիրները:

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ իրականությունը բավական տարբերվում է ներկայացվող տեղեկատվությունից: Այն, որ Կոստանյանը համակարգի սիրելին է` միանշանակ է: Նրա հետ հետագա պլաններ են կազմվում և հիմա «առաջացել են առողջական խնդիրներ», որպեսզի նա հեռու մնա  «Սասնա Ծռերի» դեմ մեղադրանքներ ներկայացնելուց: Իշխանությունը հասկանում է, որ խմբի տղաների դեմ մեղադրանք ներկայացնող դատախազը կվարկաբեկվի և կդառնա Աղվան Հովսեփյան, իսկ Գևորգ Կոստանյանը իրենց համար թանկ կադր է:

Մեր տեղեկություններով Կոստանյանի «առողջական խնդիրներ» կկարգավորվեն, այն ժամանակ, երբ «Սասնա Ծռեր» խմբի տղաների դեմ ամենադաժան և անհիմն մեղադրանքները կայացված լինեն:

Լուսանկարը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍԻ

Դիտվել է 7,504 անգամ
 


Այս թեմայով