Գևորգ Կոստանյանը «գլխին է տալիս», բայց «գնացքն արդեն մեկնել է». «Հրապարակ»

գևորգ կոստանյան«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Գևորգ Կոստանյանը զղջում է դատախազի պաշտոնից հեռանալու համար: Բանն այն է, որ նրա կոնֆլիկտը ոչ միայն իրավապահ համակարգի մյուս ճյուղերի հետ էր, այլև մի շարք հին պաշտոնյաների:

Օրինակ` խորը անձնական թշնամանք կար նրա և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի միջև։ Այլ թիրախներ էլ կային, որոնց հարցերը չէին թողնում, որ դատախազը «լուծի», և նրանց չպատժելու անկարողությունից Կոստանյանը հուսահատվում էր, և, ի վերջո, հրաժարականն էլ մասամբ դրանով էր պայմանավորված, մանավանդ՝ այդ անձինք էլ նրանից էին դժգոհ և շարունակ բողոքում էին նախագահին:

Այժմ` նոր կառավարության ձևավորումից հետո, երբ Կոստանյանի ոխերիմները չեն նշանակվել, նախկին դատախազը «գլխին է տալիս»․ եթե իմանար, որ այսպես է լինելու, հրաժարական չէր տա: Բայց գնացքն արդեն մեկնել է, նա այլևս դատախազ չէ, իսկ շարունակ շրջանառվող լուրերը Վրաստանում դեսպան նշանակվելու մասին իրականություն չեն դառնում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 168 անգամ
 


Այս թեմայով