Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գրող էլ չենք տա, որ տան իրանց արևին

Գրող էլ չենք տա, որ տան իրանց արևին

սեյրան«Ջեյնս Փոլ չէ, ով ուզում ա լինի, Ղարաբաղի հարցը ոչ մեկ չի կարա լուծի: Ղարաբաղը մերն ա, մերն էլ մնալու է, ով ինչ ուզում ա, թող խոսի», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե ԼՂ հարցի կարգավորումը ենթադրում է հողերի հանձնում:

Դիտարկմանը՝ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ դա խաղաղ կարգավորման տարբերակն է, Սեյրան Սարոյանը նշեց, թե «էտի մենք էլ գիտենք, լավ ա ինքը ասեց, որ չասեր՝ չէինք իմանա»:

«Դա չլնող բան է, Ղարաբաղին երբ անկախություն կտան, այդ ժամանակ էլ կխոսենք, այդ ժամանակ կլինի, թե չէ ուրիշ ձև չի լինի», -ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Արդյոք գեներալը հավանական համարում է, որ որոշ տարածքներ, այնուամենայնիվ, կհանձնվեն, պատասխանեց. «Գրող էլ չենք տա, որ տան իրանց արևին», – նշեց պատգամավորը:

Դիտվել է 148 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy