Գրիգորյանը «ձեռնոց է նետել» նախագաին. Սերժ Սարգսյանը կչեզոքացնի նրան

«Ինչի՞ չէ, թազա որ վերցնենք, հետո կմտածենք: Ես հասկանում եմ, որ Նալբանդյանն ասել է՝ թազա, որ վերցնենք, հետո կմտածենք՝ հետ տանք, թե չէ: Նալբանդյանը ոնց կտա՞ հող,  նման բան չի կարա լինի, կարող ա քաղաքագիտությունը, դիվանագիտությունն ինչ –որ ճարպիկ բառեր ա պահանջում, բայց Նալբանդյանը ոչ հող կտա, ոչ էլ մտադիր ա տալու, կամ էլ հո իրա տալով չի, սա ժողովրդի հողն ա»,-այս մասին երեկ Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը:

Դժվար է պատկերացնել, թե Մանվել Գրիգորյանը չի գիտակցում, որ Նալբանդյանը ներկայացրել է երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի տեսակետը: Այս հայտարարությամբ Գրիգորյանը հստակ մեսիջ է հղում Սերժ Սարգսյանին, որը վերջին շրջանում կրկին ակտիվացրել է խոսակցությունները Արցախի տարածքների զիջման վերաբերյալ:

Իհարկե այս պահին դժվար է ասել, թե ինչ քայլերի կգնա Մանվել Գրիգորյանը, սակայն եթե նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հող հանձնել, ապա նա պետք է չեզոքացնի Մանվել Գրիգորյանին, քանի որ նա իշխանության մեջ գտնվող այն քչերից մեկն է, որը խոսում է հող հանձնելուն դեմ:

Ինչ որ իմաստով Սարգսյանը արդեն իսկ սկսել է Գրիգորյանի չեզոքացումը: Իսկ Արցախի հարցի հանգուցալուծմանը՝ հողերի հանձնելուն մոտ գտնվելու պահին վերջնական հարված կհասցվի ՀՀԿ-ական գեներալին, որպեսզի նա չմտածի, թե կարող է իր կուսակցության ղեկավարին դեմ դուրս գալ:

 


Այս թեմայով