Գրավատների կողմից արտարժույթով վարկեր առաջարկելն անօրինական է. ԿԲ

http://www.dreamstime.com/stock-photos-3d-man-carrying-heavy-dollar-symbol-image8428053Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն` Հայաստանի Հանրապետություն տարածքում գործող գրավատները կարող են տրամադրել միայն անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ սպառողական վարկեր: Ընդ որում`սպառողական վարկերը տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով:
«Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ գրավատների կողմից արտարժույթով վարկեր առաջարկելն անօրինական է, և նման դեպքերում հորդորում ենք դիմել Կենտրոնական բանկ` զանգահարելով (010) 592 697 հեռախոսահամարին»,–ասվում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայություն:
Դիտվել է 38 անգամ
 


Այս թեմայով