Գրանցվել է 9,6% տնտեսական ակտիվության ցուցանիշ. Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունում չկա կոալիցիա, չկա խորհրդարանական մեծամասնություն, կառավարությունը սրանից հետո հաշվետու է և ենթարկվում է այս հրապարակին»,- ասել է Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքի ընթացքում:

Փաշինյանը ելույթի ընթացքում անդրադարձել է հանրաքվեի ինստիտուտի կայացմանը և նշել, որ առաջիկայում կզարգանա և կկատարելագործվի համաժողովրդական հանրաքվեի ինստիտուտը:

«Սովորաբար հեղափոխություններից հետո տեղի են ունենում տնտեսական անկումներ, և բոլորը կանխատեսում էին, որ կլինի անկում: Մեր հեղափոխությանը չհետևեց տնտեսական անկում: Գրանցվել է 9,6% տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ տարվա կտրվածքով այն 8,9% է»,- նշել է Փաշինյանը:

Այս թեմայով