Գրանդ Քենդին կհեռանա Հայաստանից

6726_b«Գրանդ Քենդի»-ի սեփականատերերը պատրաստվում են վաճառել իրենց ունեցվածքը և հեռանա՞լ Հայաստանից:

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Գրանդ քենդի» ընկերության նախկին սեփականատեր Հրանտ Վարդանյանի մահվանից հետո ընկերության տնտեսական վիճակը էապես փոխվել է: Վերջին շրջանում ակտիվորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Գրանդ Քենդի»-ի սեփականատերերը` Վարդանյանների ընտանիքը, պատրաստվում է վաճառել իր ունեցվածքը և հեռանալ Հայաստանից:

Պարզապես համապատասխան գնորդին դեռ չեն կարողանում գտնել: Համառորեն շրջող այս լուրերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց ընկերության մամլո խոսնակ Վահրամ Բրուտյանի հետ, ով կարճ պատասխանեց. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Դա բացարձակ սուտ է»,- ապա անջատեց հեռախոսը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1,249 անգամ
 


Այս թեմայով