Գուցե պետք է տղամարդկանց գիտելիքները ուժեղացնել՝ կանանց իրավունքների մասով

Gyulnara-Shahinyan1<<Մարդու իրավունքների պրոբլեմը Հայաստանում շատ խիստ  է դրված. ունենք շատ լավ օրենսդրություն , որը համապատասխանում է միջազգային նորմաներին, սակայն մեխանիզմներն ու կատարումը շատ թույլ հիմքերի վրա է,  որի համար նախ և առաջ անհրաժեշտ է քաղաքական կամք, որ պետությունը ցանկանա մարդու իրավուքների պաշտպանությունը դնի, որպես հիմնական ուղղություն, երկրի զարգացման համար , քանի որ դա ամենակարևորն  պայմանն է, քազի  միայն այն մարդիկ , ովքեր  կգնան այս կամ այն պետական ինստիտուտ իրենց պաշտպանված կզգան,  կկարողանան  կառուցել ռեալ զարգացող պետություն >>,- մարդու և կանանց իրավունքերի մասին հեռախոսազրույցի ժամանակ ասաց՝ <<Դեմոկրատիան այսօր>> ՀԿ-ի նախագահ Գյուլնարա Շահինյանը:

 Իսկ այն հարցին, թե  կանանց որ իրավունքներն են անգամ 21-րդ դարում շարունակում խախտվել, տիկին Գյուլնարան պատասխանեց հետևյալ կերպ,-<<Կանայք ունեն հավասար իրավուքներ տղամարդկանց հետ, սակայն դա դեկլարացված է. քանի կին ենք տեսնում պառլամենտում, որոնք իրոք տանում են  կանանց իրավուքները, ովքեր այդ խնդիրն են կատարում, կանայք սահմանափակվում են ներկայցնելով այս կամ այն կուսակցություն հետաքրքրությունները, բայց դա դեռ չի նշանակում որ նրանք բարձրացնում են այն խնդիրնորը, որոնք վերաբերվում են կանաց իրավուքներին, 2-րդ  քանի կին ունենք քաղաքական որոշումներ կայացնող՝ շատ քիչ, սա խոսում է այն մասին, որ մենք  ցածր օղակներում միջին օղակներում ունենք կանայք, բայց դրանից չի բարձրանում, այն պարագայում, երբ կանայք ունեն բավականին լավ կրթություն, հավասար իրավունքներ, և զուգահեռ միլիոնավոր գումարներ են ծախսվում կանանց զարգացնելու, գիտելիքները  վերազինելու ուղղությամբ, բայց առաջ չի գնում, գուցե պետք է տղամարդկանց գիտելիքները ուժեղացնել՝ կանանց իրավունքների մասով, իսկ մեր կազմակերպությունը այսքան տարիների գործունեության ընթացքում փորձել է կոտրել կարծրատիպերը, որպեսզի կանայք  չվախենան այս կամ այն օղակում  իրենց կարծիքը ներկայացնելուց, դա ամենակարևորն է, որ կանայք վստահ զգան հավատալով  իրենց գիտելիքներին: Oրինակ մենք շատ դեպքերում ներկայացնում ենք կանանց Մինսկ խումբը ներկայացնող պետությունների հետ, քանի  որ այստեղ կին չկա ներկայացված միայն տղամարդիկ են, շատ  կարևոր է, որ Մինսկի խմբի նեկայացուցիչները լսեն կանանց կարծիք >>,-  politik.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում եզրափակեց Գյուլնարա Շահինյանը :

Դիտվել է 179 անգամ
 


Այս թեմայով