Գուցե անհրաժեշտ լինի Հակոբյանի նկատմամբ քրեական գործ հարուցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընտրվելուց հետո հայտարարել էր, որ պետական պաշտոններին կշարունակեն մնալ մարդիկ, ովքեր կապ չեն ունեցել կոռուպցիոն պատմությունների հետ ու վայելում են հասարակության վստահությունը:

Ելնելով Փաշինյանի այս հայտարարությունից, օրեր առաջ Politik.am-ը գրել էր, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը պետք է ազատվի իր զբաղեցրած պաշտոնից, քանի որ տարիներ շարունակ իր անունը կապվում է կոռուպցիոն տարբեր պատմությունների հետ:

Եվ ահա այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին։

Վարչապետի այս որոշումը նշանակում է, որ Մովսես Հակոբյանը իրապես կապ է ունեցել կոռուպցիոն պատմությունների հետ: Եվ ելնելով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությունից առ այն, որ սկսվում է նոր թափով պայքար ապօրինի հարստացածների և կոռուպցիոներների դեմ, ապա սպասելի կլինի, որ իրավապահ մարմինները զբաղվեն նաև Մովսես Հակոբյանի անվան հետ կապված կոռուպցիոն պատմությունների մասին տարիներ շարունակ հրապարակվող լուրերով: Եվ գուց է անհրաժեշտ լինի Հակոբյանի նկատմամբ քրեական գործ հարուցել ու օրինական պատասխանատվության ենթարկել նրան:

 


Այս թեմայով