Գուրուրյանը ՌԴ-ում ձերբակալվել է

Ինչպես նշում է nur.kz կայքը, հղում տալով Ղասախստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևին, հունվարի 9-ին Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների հետ փոխգործակցության արդյունքում Օմսկի մարզում ձերբակալել են ՀՀ քաղաքացի Ն. Գուրուրյանին, որն Ամանորի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած սպանության գործով կասկածյալներից է:

Ներկայում, օրենսդրության համաձայն, որոշվում է Գուրուրյանին Ղազախստան արտահանձնելու հարցը:

Այս թեմայով