Գուրգեն Արսենյանը նեղացա՞ծ է ԲՀԿ-ից

 

231631331384404597«168 ժամը» գրում է, որ շրջանառվող լուրերի համաձայն` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Միավորված աշխատանքային» կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը «նեղացած» է ԲՀԿ-ից եւ այլեւս սկզբունքային հարցերում չի սատարում կուսակցության գաղափարները: «Սակայն Գուրգեն Արսենյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները՝ ասելով. «Շատ դժվար է քաղաքականության մեջ տալ նեղացած լինելու ձեւակերպումը»: Արսենյանը հորդորեց նաեւ այդ հարցն ուղղել նրանց, ովքեր նման գնահատակններ են տալիս. «Ասողներին պետք է դիմեք, որովհետեւ դա ինչ-որ մարդկանց մեկնաբանություն է, որը չի համապատասխանում մեր թե կարգավիճակին, թե վերաբերմունքին: Եթե որեւէ տարակարծություն կա հասարակության մեջ, տեղեկացնեմ, որ ԲՀԿ-ի որդեգրած դիրքորոշումների հետ որեւէ սկզբունքային հակասություն չունեմ»:

Դիտարկմանը, թե որպես պատճառ հիշատակվում է այն, որ իրեն խոստացել էին Երեւանի քաղաքապետի պաշտոնը, Գուրգեն Արսենյանն այսպես արձագանքեց. «Երեւանի քաղաքապետի պաշտոնը կուսակցության կողմից տրվող պաշտոն չէ, այլ` Երեւանի քաղաքացիների: Եթե առաջնորդվեմ այս տրամաբանությամբ, ուրեմն պետք է նեղանամ Երեւանի քաղաքացիների՞ց: Երեւանի քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը եւ ապրում են այդ իշխանության հետ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 83 անգամ
 


Այս թեմայով