Home » ՄԱՄՈՒԼ » Գուրգեն Արսենյանը կուտակայինի մասին

Գուրգեն Արսենյանը կուտակայինի մասին

արսենԻր բիզնեսը կառավարման հանձնած ԲՀԿ ֆրակցիայի անդամ Գուրգեն Արսենյանը տեղյա՞կ է, իր ընկերությունները մուծել են կուտակային կենսաթոշակի հինգ տոկոսը՝ հարցրինք նրան: «Մուծումների խնդիրը տնօրենների գործն է»: Կատարվե՞լ են մուծումները: «Երեւի»: Փաստորեն, մի կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լան»  ու մյուսներն են այդ մուծումները կատարում, իր հերթին էլ ԲՀԿ հարվածային բրիգադն անխոնջ պայքարում է կուտակայինի դեմ, այո՞: «Հարգելիս, ես բողոքում եմ նրա համար, որ կուտակային համակարգում պարտադիր բաղադրիչի ներդրումը հիմա` մի կառավարության կողմից, որը բացարձակ անվստահության ռեժիմով է գործում հասարակության մոտ, ժամանակավրեպ է»: Բայց, միեւնույն ժամանակ, ենթարկվում եք այդ կառավարության սահմանած խաղի կանոնների՞ն: «Հայաստանի Հանրապետությունում գործում է օրենսդրություն, եթե այն գործում է, դու կարող է համաձայն չլինես այդ օրենքի հետ, բայց  պիտի նաեւ օրինախախտ չլինես: Գիտեք, եթե ես այսօր համաձայն չեմ, որ Հայաստանում մահապատիժ չկա, ես  չպիտի գնամ մահապատիժ կիրառեմ սրա-նրա նկատմամբ»:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

Դիտվել է 50 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy