Գուրգեն Արսենյանը իր հետագա քաղաքական գործունեության մասին

Politik.am-ը հետաքրքրվել է նախկին պատգամավոր Միավորված Աշխատանքային Կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի գործունեությամբ: Նախկին պատգամավորը նշել է, որ հետևում է քաղաքական հասարակական դաշտին ինչպես ցանկացած քաղաքական գործիչ: Այն դիտարկմանը, թե վերջերս ինքը և իր գլխավորած կուսակցությունը ակտիվ չեն Արսենյանը արձագանքեց որ քաղաքական գործիչը բովանդակություն է, իսկ ակտիվությունը լրիվ այլ չափանիշ է, քաղաքական գործիչը քաղաքական հայացքների տեր մարդն է, ակտիվությունը այդ հայացքները արտահայտելու դրսևորումն է»: Գուրգեն Արսենյանը ԱԺ-ում կրկին տեղ զբաղեցնելու հնարավորության մասին հրաժարվեց խոսել` նշելով, որ մինչև ազգային ժողովի հաջորդ ընտրություններին դեռ շատ ժամանակ կա:

 


Այս թեմայով