Գործող քրեական օրենսգիրքն այդքան էլ հաջող փաստաթուղթ չէ. Դավիթ Հարությունյան

Գործող քրեական օրենսգիրքը հաջողված հիբրիդներից չէ։ Այս մասին քրեական օրենսգրքի քննարկման ժամանակ հաղորդել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Քննարկումը կազմակերպվել է ԵՄ–ի եւ Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին եւ պայքար վատ վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակներում։

Նախարարը հիշեցրել է, որ բարեփոխումների ծրագիրը ԵՄ–ի եւ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մեկնարկել է 2015 թվականին։ Դրա կարեւոր բաղադրիչներից է քրեակատարողական համակարգի բարեփոխումները: Այս համատեքստում նախարարը հիշեցրել է, որ ներկայիս ՔՕ–ն մշակվել է առանց հստակ հայեցակարգի, որի արդյունքում ստացվել է ոչ այդքան հաջող հիբրիդ։ «Վերջին տարիներին ավելի քան 100 փոփոխություններ են կատարվել: Այդ պատճառով, մշակվել է նոր հայեցակարգ, որն ընդգրկում է հարցերի լայն շրջանակ: Այնուհետեւ սկսվել են ՔՕ նախագծի մշակումը: Եվրոպական գործընկերների աջակցությամբ բազմաթիվ քննարկումներ են անցկացվել»,–նշել է նախարարը։ Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ բոլոր ժամանակներում էլ հնարավոր չի եղել մշակել իդեալական փաստաթուղթ, ուստի ապագայում էլ աշխատանքը կշարունակվի:

Այս թեմայով