Գործընկեր երկրները չպետք է նպաստեն տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին. հանդիպել են ՀՀ և Բելառուսի ԱԳՆ ղեկավարները

Գործընկեր երկրները չպետք է նպաստեն տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին. հանդիպել են ՀՀ և Բելառուսի ԱԳՆ ղեկավարները

Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի ԼՂ հարցով բանակցային գործընթացի արդյունավետության համար, ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպման ժամանակ Մինսկում:

Զ.Մնացականյանը կարևորել է, որ գործընկեր երկրները ձեռնպահ պետք է մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այդ մթնոլորտը, նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել բանակցությունների համաձայնեցված ձևաչափի բնականոն աշխատանքը։

Զրուցակիցներն անդրադարձան հայ-բելառուսական օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակին։

Այս թեմայով