Գործադիրը կքննարկի եկամտահարկի նվազեցման հարցը

 Այսօր, կառավարության անդրանիկ նիստում  քննարկեց եկամտահարկի դրույքաչափը նվազեցնելու հնարավորությունը: Դրան անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հայտարարությանը:

Վերջինս նշել էր, որ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում պետական եկամուտների հավաքագրումները պետբյուջեով նախատեսվածից ավելի է եղել 14 մլրդ դրամով, ինչը հնարավորություն կտա դիտարկել եկամտահարկի մասով որոշակի փոփոխություններ անելու հարցը:

«Երեկ Կենտրոնական բանկի նախագահի հետ այդ թեմայով խոսակցություն է եղել, և կառավարության բոլոր անդամների հետ այդ հարցով մենք քննարկում կունենանք»,-  ասաց վարչապետը:

Այս հարցը դիտարկում էր նաև ՀՀ նախորդ կառավարությունը:

 


Այս թեմայով