Գորիսում իրավիճակ է փոխվել. քաղաքում բազմաթիվ ծրագրեր են իրականցվում

Գորիսում իրավիճակ է փոխվել. քաղաքում բազմաթիվ ծրագրեր են իրականցվում

Politik.am-ն իր նախորդ մի քանի հրապարակումներում անդրադարձ կատարել  է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ընտրվելուց հետո համայնքում արձանագրված դրական բազմաթիվ փոփոխություններին: Առուշ  Առուշանյանը  Գորիս համայնքի ղեկավար է ընտրվել 2017 թվականի նոյեմբերի 5-ին ու անցած ութ ամիսների ընթացքում նա հասցրել է մեծ ծավալի աշխատանքներ կատարել: Գորիսի բնակիչների համար աշխատանքների նման տեմպը շատ տպավորիչ է, իսկ Հայաստանի մյուս բնակավայրերի բնակիչների համար զարմանալի, որ վերջին 25 տարիների ընթացքում Գորիսից ստացվող քրեական պատմություններ պարունակվող լուրերին՝ փոխարինում են քաղաքի զարգացման և նոր ծրագրերի նախաձեռնման մասին լուրերը:

Հաշվի առնելով Գորիսում կատարված աշխատանքների ծավալը, Politik.am-ը որոշեց մեկ հոդվածով հակիրճ ներկայացնել կատարված այն աշխատանքները, որոնք փոխել են Գորիսի տեսքը և մթնոլորտը:

Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ իրականցվող ամենատպավորիչ գործը՝ ըստ գորիսեցիների, պատմական նշանակություն ունեցող  «Հին Զանգեր» հուշարձանի վերակառուցումն է: Այս հրաշալի հուշահամալիրը կառուցվում է բազմաթիվ գորիսեցի ներդրողների շնորհիվ և դեռ քաղաք չմտած հուշում է, որ Գորիսն այլևս նախկինը չէ:

«Հին Զանգեր» հուշարձանի կառուցապատման ամբողջական լուսանկարները կարող եք տեսնել այստեղ։

Համայնքում կատարված կարևոր աշխատանքներից մեկը՝ Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքի վերակառուցումն է: Հուշահամալիրի տարածքն ամբողջապես բարեկարգվել է ու գեղեցիկ տեսք ստացել:

Հուշահամալիրի կառուցապատման աշխատանքներին ծանոթացեք այստեղ :

Առուշ Առուշանյանի համայնքի ղեկավար ընտրվելուց կարճ ժամանակ անց մեկնարկեց Մխիթար Սպարապետի անվան հրապարակի բարեկարգման, կանաչապատման աշխատանքները: Նախաձեռնությանը միացան բազմաթիվ երիտասարդներ, գործարարներ, կամավորներ և համատեղ ուժերով սկսեցին գեղեցիկ տեսքի բերել հրապարակը: Ընթացիկ աշխատանքները շարունակվում են և առաջիկայում հիմնովին նորոգվելու, կահավորվելու է հրապարակից դեպի կենտրոնական զբոսայգին տանող ճեմուղին:

Հրապարակի բարեկարգման աշխատանքների մասին մանրամասն այստեղ:

 Գորիսում նախկինում նման մթնոլորտ չէր տիրել ու երբեք համայնքի բնակիչները այսքան համախմբված չէին իրենց համայնքի խնդիրների լուծման գործում: Գորիսեցիները հասկացել են, որ Գորիսը պատկանում է իրենց ու մեծ սիրով են մասնակցում համայնքում իրականացվող տարբեր ծրագրերին:

Բացի այս խոշոր ծրագրերից, Գորիսում նաև բազմաթիվ այլ աշխատանքներ են իրականցվում՝ բարեկարգվում են բակեր, փողոցներ, կամուրջներ և հրապարակներ: Նոր տեսք են ստանում քաղաքի ավտոբուսային կանգառները: Մի բան հստակ է, Գորիսն այլևս լքված և անշունչ քաղաքի տեսք չունի, այստեղ կյանքը եռում է ու փոփոխություններ են կատարվում ամեն օր:

Կանգառների վերանորոգման աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ահա սրանք Առուշ Առուշանյանի ընտրվելուց հետո կատարված նյութական աշխատանքի ոչ ամբողջական ցանկն էր, որ կատարվել է այս ութ ամիսների ընթացքում, սակայն կա մեկ այլ հանգամանք, որը երիտասարդ ու գործունյա քաղաքապետի արժանքիները կրնապատկում է՝  Գորիսում փոխվել է բարոյահոգեբանական մթնոլորտը: Այստեղ՝ ութ ամիս առաջ, վերջ է  տրվել վախի, անպատժելիության մթնոլորտին ու քաղաքը սկսել է այլ դեմքով ներկայանալ:

Ընթացիկ աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այնպես որ, եթե այս ամառ մտածում եք ձեր հանգիստն անցկացնել Հայաստանում՝ խորհուրդ ենք տալիս անպայման այցելել Գորիս, քանի որ այս քաղաքը  այն բացառիկներից է, որի պատմական տեսքը, գեղեցիկ ճարտարապետությունը պահպանված է, այստեղ մարդիկ շատ ջերմ են ու հյուրասեր: Այս ամառ հատկապես արժե գնալ Գորիս, քանի որ քաղաքը 2018 թվականին լինելու  ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ու բազմաթիվ գեղեցիկ մշակութային ծրագրեր են սպասվում:

Այս թեմայով