Գորիսեցիները չեն սխալվել. հարգանքի է արժանի Առուշանյանի զսպվածությունը

Նոյեմբերի 5-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Գորիս խոշորացված համայնքը ևս այդ համայնքների թվում է: Գորիսում թեկնածուների հայտնի դառնալուց հետո արդեն իսկ հասկանալի էր, որ ֆավորիտ թեկանծուն  Առուշ Առուշանյանն է: Նա ԱԺ ընտրություններին ջախջախիչ հաղթանակ էր տարել Գորիսում, սակայն հրաժարվել էր գնալ ԱԺ՝ շարունակելով իր հայրենանվեր գործունեությունը հարազատ մարզում:

Եվ ահա Առուշանյանի ընդդիմադիրները հասկանալով, որ համաքաղաքացիների համակրանքը չեն կարողանում գրավել ու չեն կարողանալու նույնիսկ չնչին տոկոս հավաքել՝ հայտնվեցին ցայտոտնի մեջ: Որոշ գործիչներ սկսեցին տարբեր մեդիահարթակներում ակնհայտ սուտ տեղեկություններ տարածել Առուշ Առուշանյանի մասին՝ հույս ունենալով, որ կարող են ազդել քաղաքացիների գիտակցության վրա: Սակայն ինչպես ցույց են տալիս Գորիսում կատարված նախնական հարցումները ու գորիսեցիների տրամադրվածությունը՝ Առուշ Առուշանյանը այս անգամ ևս ջախջախիչ հաղթանակ կտոնի: Ու այս անգամ էլ  որոշ գործիչներ կմնան ձեռնունայն:

Հ.Գ. Ի դեպ հարգանքի է արժանի Առուշ Առուշանյանի զսպվածությունը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում նրա անձին վերաբերվող ամենատարբեր սուտ տեղեկություններ էին տարածվում և տարածողներն էլ քաջ հայտնի էին բոլորին, սակայն Առուշանյանը երբևէ իրեն թույլ չտվեց զրպարտիչներին անձնական մակարդակի պատասխաններ տալ: Ու այս քայլով էլ նա ցույց տվեց, որ գորիսեցիները չեն սխալվում ու հակված են կատարելու ճիշտ ընտրություն:

Անի Ասլյան

Այս թեմայով