Home » ՄԱՄՈՒԼ » Գորիկ Գուրգենիչի և Օբամայի տարբերությունը

Գորիկ Գուրգենիչի և Օբամայի տարբերությունը

arm138310529286«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է.

 «Մինչ մենք՝ հայերս, ամեն քայլափո­խի բողոքում ենք, թե Գորիկ Գուրգենիչի հիմնարկն ամենուրեք «ժուչոկներ» ունի, բոլորին լսում է, հե­տևում, բոլորի վրա հավաքած կոմպրոմատների պապկաները պատրաստ սպասում են իրենց «ժամին», պարզվեց՝ քաղաքակիրթ աշխարհում էլ են նույն գործով զբաղված: Գերմանիայում ծագած սկանդալը՝ Անգելա Մերկելի հեռա­խոսազրույցներն ամերիկյան հա­տուկ ծառայությունների կողմից գաղտնալսվելու կապակցությամբ, ռումբի պես պայթեց եվրոպական խաղաղ երկնքում: Մարդու իրա­վունքների պաշտպանության նր­բին հարցերը քննարկող եվրոպա­ցիներն անակնկալի եկան՝ Օբամայի ականջներն ամենուր են, անգամ այնպիսի սուվերեն ու հզոր երկ­րում, որի անունն է Գերմանիա: Այս պարագայում ի՞նչ ենք սպասում մենք՝ պոստսովետական երկրների քաղաքացիներս, որ ոչ միայն երկա­թե վարագույր ենք տեսել, այլև Բե­րիա ու Ստալին և չենք հասցրել թոթափել խորհրդային մտածողու­թյունը: Տարբերությունը միայն այն է, որ աշխարհի հզորները լսում են ուրիշ հզորների խոսակցություննե­րը և դա բացատրում են արտաքին անվտանգության, տեռորիզմի դեմ պայքարի և ուրիշ միջազգային անհրաժեշտություններով, իսկ մե­զանում գաղտնալսվող սուբյեկտ­ները մենք ենք՝ շարքային քաղա­քացիներս, որոնց զրույցներն ու քայլերը իշխանություններին հետաքրքրում են բացառապես քա­ղաքական նկատառումներով և մի­միայն իշխանական աթոռները պահպանելու նպատակադրմամբ: Այսինքն՝ լսում են, որ տեղեկանան, թե ինչ վտանգներ են իրենց սպաս­վում, և ովքեր են իրենց թշնամինե­րը, որոնք կարող են երբևէ սպառ­նալ իրենց աթոռներին: Կան, իհար­կե, ուրիշ լսողներ ու նկարողներ ևս, որոնք նույնպես թշնամիներ ու­նեն: Կամ ապրում են՝ ինչպես թշ­նամական ճամբարում: Այս նկա­րող֊ ձայնագրողներից պաշտպանվելու միակ ձևը բաց ու թափանցիկ ապրելն է»:

Դիտվել է 32 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy