Գորիկ Գուրգենիչին պետք է Հիդրոմետծառայության պետ նշանակել

gor«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստից հետո լրագրողները փորձել են հարցեր ուղղել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, սակայն նա անմիջապես ասել է. «ասեցի՝ ամառը մոտեցեք, հիմա ցուրտ ա, ձմեռ ա»։

Լավ է, իհարկե, որ Ազգային անվտանգության ծառայության պետը հումորի զգացում ունի։ Կարեւորը՝ որ նույն պատասխանը չտա նաեւ ձմեռային ամիսներին Հայաստան ներթափանցած օտարերկրյա լրտեսներին։ Թե չէ մի տեսակ սիրուն բան չի ստացվի։ Ասենք՝ ինչ-որ դիվերսիոն խումբ փորձում է Հայաստանի տարածքում ինչ-որ օբյեկտ պայթեցնել, իսկ Գորիկ Հակոբյանը նեղսրտում է. «ասեցի՝ ամառը մոտեցեք, հիմա ցուրտ ա»։ Չնայած սա ֆանտաստիկայի ոլորտից է. ի՞նչ գործ ունի մեր ԱԱԾ-ն օտարերկրյա լրտեսների հետ։ Ամռանն էլ մոտենան՝ կասի «ձմեռը եկեք, հիմա շոգ ա»։

Մի խոսքով՝ Գորիկ Հակոբյանին շատ հանգիստ կարելի է Հիդրոմետծառայության պետ նշանակել։ Մարդը շատ հստակ ասում է, թե տվյալ պահին տարվա որ եղանակն է։ Նույնիսկ ասում է՝ ցո՞ւրտ է, թե՞ տաք։ Եղանակի տեսությունն էլ կարելի է սկսել «մեր ունեցածօպերատիվ-հետախուզական տվյալների համաձայն» բառերով»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 38 անգամ
 


Այս թեմայով