Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գոռ Վարդանյանին բերման կենթարկեն

Գոռ Վարդանյանին բերման կենթարկեն

գոռՄարտի 1-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բերման ենթարկել Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին:

Դատավորի նման որոշումը պայմանավորված էր նրանով, որ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու գործով ամբաստանյալ Գոռ Վարդանյանը չէր ներկայացել այսօրվա դատական նիստին:

Նշենք, որ նախորդ տարվա փետրվարի 4-ի ուշ երեկոյան ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի հարեւանությամբ գործող Հայաստանի դուքենդոյի ֆեդերացիայի տարածքում, հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք՝ նռնակներ, լուսային ազդանշանային հրթիռներ, փամփուշտներ եւ այլն: Խուզարկությունը կատարվել է Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում: Սպանության գործով մեղադրվում է Իսրայել Սարգսյանը, ով առավել հայտնի է Իսո մականվամբ: Նա ներկայացվել է որպես «Դուքենդո» ֆեդերացիայի փոխնախագահ:

Դիտվել է 249 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy