Գողականները համոզել են Արթուրին նալոգ հավաքել մեծահարուստ հայերից. նոր մանրամասներ

image4Բոլորս ենք հիշում նոյեմբերի 25-ի աղմկոտ եւ աղմկահարույց ձերբակալությունը, որի ընթացքում կալանքի տակ առնվեցին նախ 9, ապա 21 կասկածյալներ, ըստ հայտարարվածի՝ իրենց պարագլուխ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, եւ որոնց նկատմամբ իսկույն հարուցվեց քրեական գոր՝ՙ քրեական օրենսգրքի թիվ 223 եւ 235 հոդվածներով- հանցավոր խմբակցություն ստեղծելու ու դրան մասնակցելու եւ զենք-զինամթերքի ապօրինի ձեռքբերման, կրելու եւ տարածելու մեղադրանքով:

Այդ օրերին մեր մամուլի որոշ օրգաններ այդ ձերբակալությանը տվեցին, ինչպես սովորություն ունեն, արհեստական դրդապատճառներ՝ ձերբակալությունը կապելով «մարդկանց ուշադրությունը շեղելու» իշխանության ձգտման, եւ անգամՙ մոտալուտ հանրաքվեի շեմին «աչալուրջ հսկիչի» իրենց աշխատանքը ցուցադրելու համապատասխան մարմինների մարմաջի հետ: Անշուշտ, «հետաքննության գաղտնիքի» պատճառով ձեռքի տակ չունենալով անհրաժեշտ տեղեկություններ կալանավորված խմբի եւ նրա պարագլխի գործունեության վերաբերյալ, որոշ խմբագրումներով եւ վերապահությամբ aadmag.am-ը ներկայացնում է Սփյուռքի հեղինակներից Համո Մոսկոֆյանի որոշ բացահայտումները Արթուր Վարդանյանի գործունեության եւ անձի վերաբերյալ:

Անցած տարի, Սիրիա եւ Լիբանան կատարած այցի օրերին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները հանդիպումներ ունեցան այդ երկու երկրների պետաական անձանց, հայկական կուսակցությունների եւ կազմակերպությունների առաջորդների, Լաթաքիա եւ այլ վայրեր ապաստանած քեսաբցիների հետ եւ առաջարկեցին Մայր հայրենիքի օգնությունը: Շնորհակալությամբ ընդունելով ներգաղթի ու մարդասիրական օգնության հրաւերներն ու քայլերը, ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները այդ առթիվ շահագրգիռ բոլոր կողմերին զգուշացրեցին ռազմական միջամտությամբ Քեսաբը ազատագրելու փորձերից, վախենալով պատասխան քայլերիցՙ ինքնասպանական գործողություններ Մերձավոր Արեւելքի հայկական համայնքների դեմ, արյունախում ԴԱԵՇի, Ջեբհեթ էլ-Նուսրայի եւ թուրքական հետախուզության գործակալների կողմից:

Այս բոլորը սակայն չգոհացրեց Սփյուռքի եւ Մայր հայրենիքի քեսաբահայության որոշ տարրերին, որոնք ցանկանում էին վրեժխնդիր լինել հայկական Կիլկիայից վերապրած վերջին ավանի ռմբակոծման, ալան-թալանի եւ տեղահանության համար, թուրքմեն, չեչեն եւ այլ վայրագ ցեղերի ավազակների կողմից: Մինչ այդ՝ Բեյրութում, Դամասկոսում, Եգիպտոսում հայտնված «Հայ իրավաբանական խորհուրդ»ը, իբր թե Սիրիայի կողմից Թուրքիային դատի տալու եւ այլ պատճառաբանություններով այցելեց եւ հանդիպումներ ունեցավ հայկական Սփյուռքի թե արաբական երկրների մի շարք ղեկավարների հետ, իրենց կազմում ունենալով Վահե Մահջիկյանին (Դամասկոս) եւ Սիլվա Կերչեկյանին (Բեյրութ):

Վերջինների միջոցով է, որ Սիրիական բանակի հետախուզությունը եւ լիբանանեան «Հոզբոլլահը» կազմեցին «Հայոց Վահան» («Ալ Դորհ ալ-Արմանի) ռազմական ջոկատը երկու տասնյակ հայ երիտասարդներից, որոնք վերոհիշյալ ուժերի, Ալեքսանտրեթի սանճագի ալեւիների հայազգի ղեկավար Միհրան Ուրալի առաջնորդությամբ մասնակցեցին հայկական Քեսաբի ազատագրության գործողությունը:

Այդ առիթով, Հայաստանից իրենց ազատ կամքով, Լիբանանով Սիրիա անցան հայրենասեր, «ցեղակրօն» մի քանի երիտասարդներ, իսկ Իսպանիա-Մադրիդից, բազմաթիվ ծեքծեքումներից հետո, Արթուր Վարդանյանը: Մինչ այդ Արեւմտյան Հայաստանի ինքնահռչակ նախագահ Արմենակ Աբրահամյանը ժամանեց Քեսաբ, ուղեւորվելով Ֆրանսիայից, իսկ իր հակառակորդըՙ Արեւմտյան Հայաստանի ինքնահռչակ վարչապետ Արամ Մկրտչյանը Գերմանիայից, «Սոսե Մայրիկ» Սիլվա Կերչեկյանը, սկսեցին համացանցային հայտարարությունների մի խայտառակ պայքարՙ հոխորտալով, թե իրե՛նք են ազատագրել Քեսաբը… 20 զինյալ հայերով: Իրականում, թեեւ ճիշտ է որ, ինչպես «Հըզբոլլահի» հայկական բաժնի ղեկավարներ հայտնեցինՙ հայերը շատ լավ են կռվել, բայց իրականում 10,000 սիրիացի բանակայիններ ահեղ մարտերից հետո միայն Սիրիային վերադարձրեցին հայկական երբեմնի ծաղկուն ավանը:

Որպես «սրտի խոսք», այդ հերոս տղաներին նվիրեցի իմ լաւագույն հոդվածներից մեկը, հույս ունենալով, որ նրանք կկազմեն կորիզը Արեւմտյան Հայաստանի ազատագրության, նախկին վանեցի, այժմ Իրաքյան Քուրդիստանի լեռներում թէ Քոբանիում մարտնչող հայազգի կորյունների հետ: Դժբախտաբար սակայն պարզվեց, որ թափված արյունը վերածվել է բիզնեսի, Սփյուռքից թե Ռուսաստանից մեծահարուստ հայերից գումարներ շորթելու առիթի` նոր վտանգավոր, արկածախնդրական, կեղծ-հեղափոխական «շարժումներ»ի կողմից…:

Երեւան են եկել նորաթուխ, համացանցային «ԱՍԱԼԱ»ներ, որոնց հեղինակները գաղափար անգամ չունեն, թէ 70-ական թթ.-ի հայ ազգային-ազատագրական պայքարի ետին էին կանգնած պաղեստինյան հեղափոխության եւ Լիբանանի հայրենասիրական ճակատի ղեկավարները եւ այդ զոհված հրաշալի ազատամարտիկների հիշատակը վերածվել էր անամոթ առեւտրի, «Դոն Քիշոտական» սպառնալիքներիՙ արյունախում Թուրքիայի դեմ, առանց նկատի առնելու, թե ստի ու կեղծիքի վրայ այդ սպառնալիքները ինչպիսի՜ վտանգավոր հետեւանքներ կարող են ունենալ Հայաստանի թե Սփյուռքի վրայ:

Արթուր Վարդանյանը Իսպանիայում ուներ հիանալի ընտանիք: Ապահովված էր կարելիի սահմաններում: Սերտ կապեր էր պահպանում Հայաստանի դեսպանատան հետ Մադրիդում եւ թուրքատյաց-ադրբեջանատյաց ֆրանկոյական-ֆաշիստական կուսակցության երիտասարդ ու հայասեր ղեկավարների հետ, որոնք կարող էին մեծ օգուտ բերել մեր Մայր հայրենիքին եւ հայ արդար Դատին:

Սակայն, դժբախտաբար, հայկական 25,000 անդամ հաշվող գաղթօջախը, որ վերջին տասնամյակում «համալրվել» էր քրեական հեղինակություններով եւ նրանց մանկլավիկ «գողական»ներով, ըստ երեւույթին իրենց մեջ են ներգրավել այս խիզախ երիտասարդին, համոզելով նրան «նալոկ»ներ պարտադրելու եւ «փող հավաքելու» մեծահարուստ եւ հարգված հայերից, շահագործելով «Հայոց Վահան»ի չափազանցված «սխրագործությունները» կամ «Արեւմտյան Հայաստանի կառավարության» ցնդաբանությունները, մինչեւ անձնագրեր վաճառելով ու հսկայական գումարներ շորթելով բռնագրավված հայրենիքում իբր ազատագրական պայքար ծավալելու (միայն համակարգիչներով…) եւ այլ խաբեբայական ծրագրերը:

Օգտագործելով Հայաստանում ծայր առած ժողովրդային դժգոհությունը քրեածին «աստղ»երի հանդեպ, քրեական «զակոննի» աշխարհի չհայտարարված եւ անվերջանալի պատերազմը եւս միլիոնավոր փողեր է խոստանում իբր թե արհեստավարժ մարդասպաններին Ռուսաստանի թե ԱՄՆ-ի ծագումով բազմազգ օլիգարխների կողմից: Այնպես որ, նրանց համար հեշտ էր մոլորեցնել ազգային հերոս դառնալու մարմաջ ունեցող Արթուր Վարդանյանի նմաններին, որոնց արկածախնդրությունը հանգեցրեց այսպիսի ողբերգության, պատճառ դառնալով մեղավոր թե անմեղ մարդկանց ձերբակալման, խայտառակության, վտանգավորՙ Մերձավոր Արեւելքում թե Կովկասում տիրող այս ճգնաժամային օրերին:

Բեյրութ-Մադրիդ-Բրյուսել-Ֆրանկֆուրտ

Նկար 1. Ձախից աջ` Արթուր Վարդանյան եւ Համո Մոսկոֆյան

Դիտվել է 582 անգամ
 


Այս թեմայով