«Գողականները» դիմել են ՊԵԿ նախագահին

Կառավարության փետրվարի մեկի որոշմամբ լուծարվեց Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի Նախաբացթողումային վարչությունը:

Սա ՊԵԿ  պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է: Ինչպես մամուլում հայտնված տեղեկություններն էին փաստում վարչությունը լուծարվել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի անձնական որոշմամբ: Բանն այն է , որ 2016 թվականին ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո Վարդան Հարությունյանը այս վարչության աշխատակիցների հետ լեզու չի կարողացել գտնել և բազմաթիվ անգամ նրանց սպառնացել է բոլորին աշխատանքից ազատել:

Եվ ահա , իր նշանակումից մեկ տարի անց Հարությունյանի միջնորդությամբ կառավարությունը լուծարում է այս վարչությունը և աշխատանքից ազատում նրա բոլոր աշխատակիցներին:

Politik.am-ի տեղեկություններով Նախաբացթողումային վարչության մի շարք աշխատակիցներ փորձում են վերականգնել իրենց աշխատանքը ՊԵԿ-ում : Նրանց համար Վարդան Հարությունյանի մոտ միջնորդում են տարբեր գործիչներ, մասնավորապես ՝ Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը և մի շարք քրեական հեղինակություններ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ Վարդան Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել մի շարք քրեական հեղինակությունների կողմից միջնորդված անձանց վերականգնել Պեկ տարբեր վարչություններում աշխատանքի:

Այս թեմայով