«Գնում եմ ժետոնը շպրտեմ դուրս գամ». ոստիկանի միջոցով «գործ» են սարքում

vostikanutyunՊարզվում է ՀՀ ոստիկանությունում դեռևս «չեկիստական» տրամադրություններ են տիրում: Երեկ Երևան քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում,  քիչ հեռու կանգնած էր մի ոստիկան, որը հեռախոսով իր հարազատներից մեկի հետ էր խոսում: Այն ինչ լսեցի ոստիկանի խոսակցության ժամանակ և բարկացնող էր, և ուրախացնող:

«Հոպար էլ չեմ կարա մնալ: Համոզում են, որ մեկին իմ ցուցմունքի միջոցով «փուռը տան»: Ես չեմ կարա տենց կեղտ տանեմ իմ կյանքում: Գնում եմ ժետոնը շպրտեմ դուրս գամ»,-իր խոսակցության ընթացքում ասաց ոստիկանը:

Մի պահ ափշեցի: Զզվելի էր, որ ոստիկաններին ստիպում են ցուցմունք տալ անմեղ քաղաքացիների դեմ և ինչ որ տեղ ուրախ, որ համակարգում կան ոստիկաններ, որոնք պատրաստ են անգամ աշխատանքը կորցնել, բայց անմեղ մարդու դեմ ցուցմունք չեն տա:

Հ.Գ. Իհարկե ոստիկանությունը կհերքի այս լուրը կամ կմեղադրի մեզ, բայց քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանի դեպքը լավագույնս ցույց է տվել, թե ինչի է ընդունակ համակարգը:

Արման Ասլյան

Դիտվել է 10,262 անգամ
 


Այս թեմայով