ՊՊԾ գնդում ոստիկանների սպանության գործերով մեղադրանքներ կառաջադրվեն

artur-davtyan-634x445ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն դեռևս չի կարող ասել՝ «Սասնա ծռերի» նկատմամբ համարենում կլինի՞, թե ոչ, որովհետև դեռևս չկա համաներման ակտ:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը:

Հարցին, թե նախկին գլխավոր դատախազը հայտարարել էր, որ հանձնվելու դեպքում մեղմացուցիչ հանգամանքներ կդիտվեն, Արթուր Դավթյանն ասաց, որ այն հոդվածները, որոնցով հարուցվել է քրեական գործ և մեղադրանքներ են առաջադրվել, դրանք ունեն խրախուսական նորմեր, բայց թե խրախուսական նորմերով փաստերը կոնկրետ դեպքում որքանով են առկա, դա ցույց կտա քննությանը։

«Այսինքն, քննությամբ պետք է պարզվի՝ արդյո՞ք մենք ունեցել ենք կամովին պատանդների ազատում, կամովին շենք-շինությունների հանձնում, թե ոչ: Վերջնական իրավական գնահատականը կտա քննության արդյունքը»,-ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ է կատարվում այս պահին երեք ոստիկանների մահվան գործով, գլխավոր դատախազի թեկնածուն ասաց, որ քննությունն այս առումով օպերատիվ և լայնածավալ իրականացվում է. «Օրենքով սահմանված կարգով ես չեմ կարող նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություն հրապարակել, բայց ունենք որոշակի արդյունքներ այս առումով: Երբ օրենքով սահմանված կարգով կհավաքվեն բավարար չափով ապացույցներ,կոնկրետ անձանց մեղադրանքներ կառաջադրվեն»:

 


Այս թեմայով