Գնամ Եվրոպա, գամ՝ սպանեմ

Armenian_Presidential_Elections_2008_Protest_Day_11_-_French_Embassy_Demonstration_APC_130pm«Ակնհայտ է, որ ծայրահեղ դեպքերում իշխանությունը պետք է իրավունք ունենա սպանել ահաբեկիչներին կամ սեփական ծառայակիցների վրա կրակած զինծառայողներին։ Խոսքը ոչ թե առօրյա, այլ հենց նման ծայրահեղ դեպքերի մասին է։ Իշխանությունը չափավոր ուժ կիրառելու հիմնավոր իրավունք ունի, եւ ես չեմ կարծում, որ այդ իրավունքի սահմանափակումը Սահմանադրության դեմ է», ասել է նա։

Ի՞նչ կարելի է ասել այս առթիվ։ Առաջինը, իհարկե, շոկ ես ապրում։ Վարդան Պողոսյանը տարիներ շարունակ տարբեր ծրագրերով, դրամաշնորհներով համագործակցել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում նաեւ՝ ԵԽԽՎ-ի։ Միշտ ներկայանում է որպես համեմատաբար ավելի առաջադեմ հայացքների կրող, երկրորդ սերնդի առաջադեմ ներկայացուցիչ։

Ինչպե՞ս է պատահում, ի՞նչ են ներշնչում Սերժ Սարգսյանը կամ պարզապես իշխանությունները այս մարդկանց, որ բոլորովին այլ կերպարանքով են այժմ ապրում, գործում։ Ինչպե՞ս է լինում, որ եվրոպաներում տարին տասներկու ամիս շրջագայող, եվրոպացիների հետ շփվող մարդը՝ քրտնամխած առաջարկում է սպանությունը լեգիտիմացնել։ Այո, հենց սպանություն։ Եվ ոչ այլ կերպ։ Այս մարդիկ իրենց արդեն Աստծուց վեր են դասում։

Մի հատ տրամաբանությամբ շարժվենք։ Ծայրահեղ դեպքերում իշխանությունը պետք է իրավունք ունենա սպանել ահաբեկիչներին։ Իսկ ի՞նչ է, այս Սահմանադրությամբ դա արգելված է՞։ Մեր իրավական համակարգում հստակ կանոնակարգված է, թե որ դեպքերում, ինչ հանգամանքներում ուժային մարմինները կարող են ուժ գործադրել։ Եթե ինչ-որ մեկը վաղը ահաբեկչություն իրականացնի կամ պատանդներ վերցնի, ուժային կառույցները վնասազերծելու հնարավորություն չե՞ն ունենալու։ Իհարկե ունենալու են։ Հետեւաբար, ո՞րն է սպանությունը լեգիտիմացնելու իմաստը։ Որպեսզի դրա ներքո հնարավորություն լինի սպանել ցանկացած անձի՞։ Մեր ազգի կեսին կարելի է շատ հանգիստ ոչնչացնել ահաբեկիչ լինելու պատրվակով։ Ուզում է, 200 էջով մանրամասնեք, թե ահաբեկիչը որն է։

«Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք։ Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի»։ Այս հոդվածը մեր Սահմանադրության ամենալուրջ ձեռքբերումներից մեկն էր։ Ոչ ոքի տրված չէ մարդուն զրկել կյանքի իրավունքից։ Դա աստվածատուր իրավունք է։ Անունով էլ սահմանադրագետ է։

ԱՍՏՎԱԾ ՀԵՌՈՒ ՊԱՀԻ ԱՅՍ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԻՑ

20-րդ դարի մեծագույն չարագործներից մեկը համարվում է Պոլ Պոտը։ Այս մարդը կրթություն է ստացել Ֆրանսիայում՝ Փարիզի համալսարանում։ Մի քանի տարի Եվրոպայում է ապրել։ Բայց հետո վերադարձավ հայրենիք՝ Կամբոջա, ու որոշեց, որ մարդիկ սխալ են ապրում։ Ինքը շատ հումանիստ մարդ էր։ Եվ հումանիզմից ելնելով որոշեց, որ Կամբոջայի բնակչության մի մասը ահաբեկիչի պես մի բան է, հատկապես՝ քաղաքաբնակները։ Եվ ծայրահեղությունից ելնելով՝ ոչնչացրեց 1,5-ից երեք միլիոն մարդ։ Մինչեւ հիմա հաշվում են, բայց չեն կարողանում պարզել, թե որքան մարդ է սպանվել։

Իսկ ի՞նչ ասել Ստալինի մասին։ Մարդը ծայրահեղ դեպքերում ոչնչացնում էր աջ, ձախ, կենտրոնական տրոցկիստներին, բուխարինցիներին եւ այդպես մի քանի միլիոն մարդու։ Պատճա՞ռը։ Նրանք հիմնականում զբաղված էին իշխանությունների դեմ տարատեսակ ահաբեկչական գործողություններ կազմակերպելով։ Նույնիսկ մի անգամ հաջողեցրել էին Կիրովին սպանել։

Մանրամասնները <Չորրորդ Իշխանություն> օրաթերթում

Դիտվել է 122 անգամ
 


Այս թեմայով