Գյումրու 102-րդ ռազմաբազայի անհետացած պայմանագրային զինծառայողը հայտնաբերվել է

Հենց նոր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Գյումրու 102-րդ ռազմաբազայի անհետացած պայմանագրային զինծառայող՝ 35-ամյա Դմիտրի Լոշմանովին հայտնաբերել են Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում։ Նրան այս պահին ուղեկցում են ոստիկանություն, նրա վրա մարմնական վնասվածքներ չկան։ Թե ինչպես և ինչու է նա հայտնվել այդ բնակարանում, հանգամանքները ճշտվում են։

 


Այս թեմայով